«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը հայտնվել է ՊՍԺ-ի տրանսֆերային հետաքրքրությունների ցանկում, հայտնում է L’Equipe-ը։
Ավելի վաղ լրագրող Բեն Ջեյկոբսը հայտնել էր, որ «Նապոլիից» Վիկտոր Օսիմհենը փարիզցիների գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկն է, և L’Equipe-ը հաստատում է, որ նա Մբապեին փոխարինելու առաջնահերթ տարբերակ է, սակայն Սալահը նույնպես դիտարկում է ֆրանսիական ակումբի ղեկավարության կողմից որպես տրանսֆերային առաջնային նպատակներից մեկը։
Այս մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 18 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։
Սալահի ծառայություններով հետաքրքրված են նաև Սաուդյան Արաբիայի ակումբները, սակայն, ըստ բրիտանական ԶԼՄ-ների, ֆուտբոլիստն ինքը ցանկանում է մնալ ներկայիս ակումբում։