«Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծիք է հայտնել հռոմեական ակումբից իր հեռացման մասին։
«Ռոմայից» հեռացումն ինձ ամենաշատը ցավ պատճառողներից մեկն է: Ես ամեն ինչ արել եմ այս ակումբի համար։
Այս երեք տարիների ընթացքում ես հրաժարվեցի դառնալ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ։
Մեծ առաջարկ ունեի նաև Սաուդյան Արաբիայից»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։