«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատասխանել է այն լուրերին, թե «Բլաուգրանայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է վաճառվել առաջիկա ամռանը։
«Ֆրենկին շատ կարևոր խաղացող է մեզ համար, և նա իրեն հարմարավետ է զգում ակումբում: Հիմա այս մասին խոսելու ժամանակը չէ։ Մրցաշրջանի ավարտին մնացել է չորս ամիս, և մենք չենք խոսում նրա հեռանալու մասին։
Մեր մտքերը կենտրոնացած են Լա լիգայի և Չեմպիոնների լիգայի վրա»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: