Մադրիդում հիմնված իսպանական «Խետաֆեն» սոցիալական ցանցերում կատակով ակնարկել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տեղափոխությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը ՊՍԺ-ի ղեկավարությանը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռանալու մասին։ Բացի այդ, հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն տեղեկացրել է մարզչական շտաբին, որ Մբապեն կդառնա Արքայական ակումբի խաղացող։ Տեղեկություն կար նաև, որ ֆրանսիացին ակտիվորեն բնակարան է փնտրում Մադրիդում։
Մբապեն ՊՍԺ-ում խաղում է 2018 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 290 հանդիպման, որոնցում դարձել է 243 գոլի և 105 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։