«Ալաշկերտի» կազմը համալրել է ուկրաինացի պաշտպան Վադիմ Պարամոնովը:
Փորձառու ֆուտբոլիստը հայրենիքում հանդես է եկել «Պոլտավա», «Լվով», «Կոլոս» և «Ռուխ» ակումբներում, ավելի քան 50 հանդիպման է մասնակցել Ուկրաինայի Պրեմիեր լիգայում:
Պարամոնովը երեք մրցաշրջան է անցկացրել Երևանի «Ուրարտուի» կազմում՝ դառնալով Հայաստանի չեմպիոն և գավաթակիր:
«Ալաշկերտի» նորեկը թիմի կազմում մասնակցել է Բելեկում կայացած ուսումնամարզական հավաքին: