«Նոային» է միացել Լոգան Ռոջերսոնը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Նոր Զելանդիայի հավաքականի 25-ամյա հարձակվողը կարիերայի սկզբնական փուլն անցկացրել է Նոր Զելանդիայի առաջնությունում։
2021 թ. Ռոջերսոնը միացել է ֆիննական ՀԻԿ-ին, այնուհետև տեղափոխվել է նույն առաջնությունում հանդես եկող «Հակա»։
Ֆինլանդիայի առաջնությունում երևանյան թիմի նորեկն անցկացրած 52 խաղում դարձել է 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Նոր Զելանդիայի ազգային հավաքականում անցկացրած 9 խաղում Ռոջերսոնը դարձել է 1 գոլի հեղինակ։