Չարենցավանի «Վան» է տեղափոխվել Հայաստանի հավաքականի պաշտպան Հակոբ Հակոբյանը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
26-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում։ Հայաստանի հավաքականում անցկացրել է 4 հանդիպում։
Հակոբյանը «Վան» է տեղափոխվել «Արարատ-Արմենիա» ակումբից` վարձավճարով։ Պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։