«Չելսիի», «Յուվենտուսի» և «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է իր գլխավորությամբ երբևէ խաղացած ֆուտբոլիստների հետ հարաբերությունների մասին։
«Ես ատում եմ սուտը։ Ես այդպիսի մարդ եմ: Երբեմն դա կարող է օգնել ինձ, իսկ երբեմն դա կարող է ցավ պատճառել ինձ: Բայց ես նախընտրում եմ լռել, քան բացահայտ ստել, և դա վերաբերում է նաև խաղացողների հետ հարաբերություններին:
Մրցաշրջանի ընթացքում կարող են լինել պահեր, երբ պետք է անկեղծ խոսակցություն ունենաս խաղացողիդ հետ: Այս խոսակցությունը կարող է լինել լավ կամ վատ: Ես դա շատ լավ հասկանում եմ, քանի որ ես նույնպես խաղացող էի, և որոշ մարզիչներ ինձ հանգստացնելու համար գեղեցիկ ստեր էին ասում: Ես չեմ ցանկացել թույլ տալ, որ նման իրավիճակներ լինեն»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում The Telegraph-ի անգլիական հրատարակությունը։