«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Լացիոյից» կրած պարտությունից հետո (1:0) խոսել է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հնարավոր պաշտոնանկության մասին։
«Մենք՝ խաղացողներս, այն մարդիկ չենք, որ խոսենք այս մասին: Դա մի փոքր անհարգալից է: Առայժմ արդյունքներն այնքան էլ լավ չեն։ «Բավարիայում» բոլորն աշխատում են իրավիճակը շտկելու համար: Մենք մնում ենք միասնական»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Պատասխան խաղը կկայանա մարտի 5-ին Գերմանիայում։