«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը (0:1)։
«Իմ թիմը համարձակ խաղաց։ Շատ բաներ իրագործեցինք, որ պլանավորել էինք, օրինակ՝ ուժեղացրինք Վինիսիուսի դեմ խաղը։ Ընդմիջումից հետո նրանք հիանալի գոլ խփեցին, քանի որ մենք նրան շատ տարածություն թողեցինք։ Սա պետք է ընդունենք։ Մենք ինքներս լավ հնարավորություններ ունեինք, բայց չիրացրեցինք մեր պահերը»,- Ռոզեի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պատասխան խաղը կկայանա Մադրիդում մարտի 6-ին։