Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը կարող է գլխավորել իսպանական «Բարսելոնան», հայտնում է Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 65-ամյա գերմանացի մասնագետի թեկնածությունը դիտարկում է կատալոնական թիմի նախագահ Ժոան Լապորտան։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերին նա գլխավորեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», բայց թիմը լքեց 2022 թվականի մայիսին։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ավելի վաղ հայտարարել էր, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի իր պաշտոնը։