«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Կոպենհագենի» հետ առաջիկա հանդիպման մասին։
«Ես շատ եմ հարգում այդ ակումբը: Ես իմ սեփական փորձից գիտեմ, որ 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները կարող են բարդ լինել։ Ֆուտբոլիստներին ասացի, որ պետք է լավ պատրաստվեն և պատրաստ լինեն տառապելու:
Լարված խաղ է լինելու։ Ես դա զգում եմ 100%-ով, և իմ ինտուիցիան սովորաբար չի խաբում։
Միակ բացառությունը երկու տարի առաջ «Սպորտինգի» հետ հանդիպումն էր, երբ մենք հաղթեցինք 5-0 հաշվով, վեց հնարավորություններից հինգ գոլ խփեցինք»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը։