Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում իր թիմի հավակնությունների մասին։
«Մեր բոլոր խաղացողներն իսկապես վայելում են Չեմպիոնների լիգան: Ունենք ուժեղ, լուրջ և մոտիվացված թիմ, որտեղ լավ մթնոլորտ է։
Իմ մոտիվացիան միշտ բարձր է, քանի որ ես սիրում եմ այն, ինչ անում եմ: Ինձ դուր է գալիս մեր թիմը, ինձ դուր են գալիս իմ տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստները:
Մեր երկրպագուների համար Չեմպիոնների լիգան ամենակարևոր մրցաշարն է, քանի որ պատմականորեն այն է, որտեղ մենք հասել ենք ամենամեծ հաջողություններին: Մենք այս անգամ էլ կպայքարենք հաջողության համար՝ սկսելով Լայպցիգում ուժեղ մրցակցից»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։