«Կոպենհագենի» գլխավոր մարզիչ Յակոբ Նեյստրուփը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջիկա առաջին հանդիպման սպասելիքներով։
«Մենք գիտենք, որ «Մանչեսթեր Սիթին» շատ լավ թիմ է, բայց ինչպես Մյունխենի «Բավարիան» և «Մանչեսթեր Յունայթեդը», նրանց խաղացողները ևս մարդ են:
Ուստի մենք խաղում ենք՝ իմանալով, որ հաղթելու հնարավորություն ունենք։
Էլ չասած, որ մեր մարզադաշտն այսօր հիասքանչ է լինելու»,- Նեյստրուփի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։