«Բավարիան» հետաքրքրված է «Շտուտգարտի» հարձակվող Սերու Գուիրասիի ծառայություներով, հայտնում է Bild-ը։
Ինչպես նշում է աղբյուրը, մյունխենյան ակումբն ամռանը կդիմի «Շտուտգարտին» ֆուտբոլիստի տրանսֆերի համար։
Այս դեպքում ամռանը ֆուտբոլիստի տրանսֆերի փոխհատուցման չափը կկազմի 20 մլն եվրո։ «Բավարիայի» ղեկավարությունը Գուիրասիի համար ընդունելի է համարում այս գումարը՝ հաշվի առնելով նրա խաղամակարդակը։
Այս մրցաշրջանում 27-ամյա Գուիրասին բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, դարձել 19 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։