«Դարու Սալամ» ակումբի սենեգալցի կիսապաշտպան Պապե Դաուդա Դիոնգը տեղափոխվում է «Չելսի», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 17-ամյա ֆուտբոլիստն արդեն թիմի հետ մարզվում է Քոբհեմում։ Սենեգալի Մ17 հավաքականի կիսապաշտպանը ակումբին միացել է դեկտեմբերին: Առաջիկայում նա կարող է վարձակալությամբ հանդես գալ «Ստրասբուրում»։
Դիոնգը երկու անգամ հանդես է եկել Սենեգալի երիտասարդական հավաքականի կազմում 2023 թվականի աշխարհի առաջնության ժամանակ։