Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում փետրվարի 13-ին մրցագորգ դուրս կգան 60 կգ, 67 կգ, 72 կգ, 82 կգ, 97 կգ քաշային ըմբիշները։
Մրցումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 12:30-ից։
60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչում, որտեղ կմրցի Հունաստանի ներկայացուցչի հետ:
67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը ևս պայքարը կսկսի 1/8 եզրափակչից՝ մրցելով շվեդ Նիկլաս Օեհլենի հետ:
72 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը մեկնարկային գոտեմարտում ուժերը կչափի Դոմինիկ Էտլինգերի հետ:
82 կգ քաշային Կարեն Խաչատրյանի և 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի մրցակիցները դեռևս հայտնի չեն: