«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է լոնդոնյան ակումբի երկրպագուների կողմից իր նկատմամբ վերաբերմունքի մասին։ Հիշեցնենք, որ արգենտինացին 2014-ից 2019 թվականներին գլխավորել է «կապույտների» գլխավոր մրցակիցներից մեկը՝ «Տոտենհեմը»:
««Չելսիի» երկրպագուների կողմից սեր չեմ զգում, քանի որ ակումբը հաղթել է Չեմպիոնների լիգան, ներքին գավաթները և Պրեմիեր լիգան: Ինչո՞ւ պիտի երկրպագուները սիրեն ինձ այս վեցից յոթ ամիսների ընթացքում այդքան շատ բանի հասնելուց հետո:
Մենք հասանք Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ, բայց Պրեմիեր լիգայում այնքան էլ լավ տեղում չենք։ Կարծում եմ՝ այս փուլում ես հարգանք եմ զգում երկրպագուների կողմից։ Երբ տեսնում եմ նրանց փողոցում, բարություն եմ զգում իմ նկատմամբ»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։