«Ուրարտուի» կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Պուցկոն վնասվածք է ստացել արտասահմանյան հավաքի ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի նրբոլոքի կոտրվածք։ Ապաքինման համար կպահանջվի մոտ 2-3 ամիս։