ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի այս տարվա փլեյ-օֆֆի և եզրափակիչ խաղի պաշտոնական գնդակը:
«Գնդակի դիզայնը ներկայացնում է Լոնդոնը վառ գրաֆիկայով, որտեղ պատկերված են երկու մռնչող առյուծներ, որոնք կռվում են աստղերի միջև: Չնայած առյուծը Անգլիայի և նրա մայրաքաղաքի հարուստ պատմության և մշակույթի խորհրդանիշն է, այն նաև ներկայացնում է իր խաղացողների քաջությունն ու ուժը, ինչպես նաև եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենաբաղձալի գավաթի վեհությունը», — ասվում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ: