«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը նշել է, որ Բունդեսլիգայի 21-րդ տուրի «Բայերի» դեմ խաղը (0:3) մղձավանջային էր։ Նա նաև շնորհավորել է մրցակցին հաղթանակի կապակցությամբ։
«Մենք պետք է շնորհավորենք մեր մրցակիցներին։ Նրանք անհավանական հաղթական շարք ունեն։ Տիտղոսի համար պայքարը դեռ չի ավարտվել, բայց նախ՝ պետք է մեր գործերը կարգի բերել։ Հաջորդ ամենակարևոր հանդիպումը կկայանա չորեքշաբթի»,- գրել է Մյուլերը սոցցանցերում։
«Բայերը» 55 միավորով գլխավորում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Բավարիան» 50 միավորով երկրորդ տեղում է: