«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայում չեմպիոնական պայքարի մասին։
«Կարծում եմ՝ «Արսենալն» այժմ ամենամոտն է «Մանչեսթեր Սիթիին»: Այո, «Լիվերպուլն» այժմ առաջին տեղում է, թիմը հիանալի մարզիչ ունի, բայց «Արսենալին» հետևելով՝ ես տեսնում եմ, որ նրանք ավելի լավն են, քան «Լիվերպուլը», — Նևիլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
«Լիվերպուլը» 24 խաղից հետո 54 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, սակայն երկու միավոր պակաս ունեցող «Մանչեսթեր Սիթին» մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Արսենալը» 52 միավորով երրորդն է: