Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն նշել է, որ կցանկանար «Արքայական» ակումբում տեսնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։
Փետրվարի 5-ին El Debate-ը հայտնել էր, որ Մբապեն մադրիդյան ակումբի հետ 6 տարվա պայմանագիր կկնքի՝ հարկերից հետո տարեկան 32 միլիոն եվրո աշխատավարձով։
«Կցանկանայի, որ Մբապեն տեղափոխվեր «Ռեալ»։ Ես միշտ ցանկանում եմ խաղալ լավագույնների հետ, և նա լավագույններից մեկն է աշխարհում։ Բայց ես չեմ կարող շատ խոսել այդ մասին: Կիլիանը ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է, պետք է հարգել դա»,- Ռոդրիգոյի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականի օգոստոսից։ 2023/24 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 28 խաղում դարձել է 29 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։