«Արսենալի» վինգեր Բուկայո Սական, ամփոփելով ԱՊԼ-ի 24-րդ տուրի «Վեսթ Հեմի» դեմ հանդիպումը (6:0), նշել է, որ այս խաղում թիմը կարող էր ավելի շատ գոլեր խփել։
22-ամյա ֆուտբոլիստը դուբլի հեղինակ է դարձել «Վեսթ Հեմի» դեմ խաղում։
«Առաջին խաղակեսում մենք առջևում էինք 4:0 հաշվով և կարող էինք ավելի շատ գոլեր խփել, այդ թվում՝ ես: Այսօր մենք արյան հոտ զգացինք ու փորձեցինք խաղալ մինչև վերջ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
«Արսենալը» վաստակել է 52 միավոր և Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը։ Պրեմիեր լիգայում թիմը տարավ 4 անընդմեջ հաղթանակը։ Փետրվարի 17-ին լոնդոնյան ակումբը կհյուրընկալվի «Բարնլիիբ»: