Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի առաջնությունում «Սևիլիայից» կրած պարտությունից հետո (0:1) խոսել է թիմի խիտ գրաֆիկի մասին։
«Մենք պետք է համբերատար լինենք, օգտվենք այս շաբաթից, մենք մի փոքր ավելի շատ ժամանակ ունենք մինչ Չեմպիոնների լիգան: «Ինտերը» խաղում է ուրբաթ իսկ մենք՝ շաբաթ , բայց Լա Լիգայի և ֆեդերացիայի շնորհիվ մեզ համար ամեն ինչ հանգիստ է»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում AS-ը։
Մադրիդի «Ատլետիկոն» փետրվարի 20-ին կանցկացնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը «Ինտերի» հետ։
«Ատլետիկոն» շարունակում է մնալ Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում (48 միավոր): Այս խաղից հետո «Սևիլիան» 23 միավորով 15-րդ տեղում է։