«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն խոսել է թիմի գլխավոր մարզիչ Չավիի հետ հարաբերությունների մասին։
«Ես հարգում եմ նրան որպես մարզիչ: Ես ու Չավին միասին խաղացել են, որպես խաղացողներ ուրախ պահեր ենք ունեցել։ Հետո ես կարիերաս շարունակել եմ այլ թիմերում, իսկ Չավին դարձել ակումբի լեգենդը՝ հաղթելով բոլոր հնարավոր տիտղոսները։ Նա կմնա ակումբի պատմության մեջ: Մենք ընդհանուր ընկերներ ունենք։ Կարևոր է հարգել բոլորի աշխատանքը։
Առաջնության ելքը դեռ որոշված չէ։ Մենք պետք է խաղ առ խաղ առաջ գնանք, մենք դեռ շատ հանդիպումներ ունենք»,- ասել է «Բարսելոնայի» սպորտային տնօրենը։