Դիեգո Սիմեոնեն ֆուտբոլում կապույտ քարտի գաղափարի հեռանկարներ չի տեսնում։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհուրդը (IFAB), որը պահպանում և կարգավորում է ֆուտբոլի խաղի կանոնները, հաստատել է կապույտ քարտ տրամադրելու որոշումը՝ այն կտրվի տակտիկական խախտումների և մրցավարների հետ վեճերի համար։ Կապույտ քարտ ստացող խաղացողը խաղադաշտից կհեռացվի 10 րոպեով։
Յուրգեն Կլոպը, Մաուրիսիո Պոչետինոն և Կառլո Անչելոտին քննադատում էին այս նախաձեռնությունը, Միկել Արտետան և Չավին ասացին, որ «արժե փորձել», իսկ Անժե Պոստեկոգլուն կարծում է, որ «դա կկործանի ֆուտբոլը»։Որոշվել է ուրբաթ օրը չհայտարարել կապույտ քարտի ներդրման մասին՝ դրա մասին լուրերի արձագանքից հետո։
«Ես չեմ պատրաստվում ինձ սպառել՝ մտածելով այս իրավիճակի մասին, որովհետև դա ոչնչով, ոչնչով կավարտվի»,-«Ատլետիկոյի» մարզչի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։