Ժոզե Մոուրինյուն հետաքրքրված է Գերմանիայում աշխատելով։
Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը հայտնել է, որ 61-ամյա մասնագետը ցանկանում է գլխավորել մյունխենյան ակումբը։
«Լսել եմ, որ նա գերմաներեն է սովորում։ Նա նախկինում ֆլիրտ է արել «Բավարիայի» ղեկավարության հետ: Նա պատրաստ կլիներ գլխավորել թիմը»,- ասել է Ֆալկը:
Հունվարին «Ռոմայից» հեռացվելուց հետո պորտուգալացին դեռ առանց ակումբի է։
«Բավարիան» Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ 5 միավորով զիջելով «Բայերին»։