Մյունխենի «Բավարիայի» երկրպագուները թիմի բազայի մոտ մեծ պաստառ են թողել, որի վրա պահանջել են ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հրաժարականը։
«Տուխե՛լ, դուրս»,- գրված էր երկրպագուների թողած մեծ թղթի վրա։
Տուխելը «Բավարիան» գլխավորում է նախորդ տարվա մարտից։ Այդ ժամանակ գերմանացի մասնագետն այս պաշտոնում անսպասելիորեն փոխարինեց իր հայրենակից Յուլիան Նագելսմանին։ Տուխելը Մյունխենի հետ հաղթել է Բունդեսլիգայի 2022/2023թթ. մրցաշրջանը։
Հիշեցնենք, որ երեկ Գերմանիայի Բունդեսլիգայի 21-րդ տուրի խաղում «Բավարիան» 0։3 հաշվով պարտվել է «Բայերին»։