Իտալական «Սալերնիտանան» գլխավոր մարզիչ է նշանակել Ֆաբիո Լիվերանիին։
««Սալերնիտանան» հայտարարում է, որ համաձայնություն է ձեռք բերվել Ֆաբիո Լիվերանիի հետ, և նրան է վստահվել գլխավորել առաջին թիմը»,- հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Լիվերանին նախկինում մարզել է «Ջենովան», «Լեյթոնը», «Տերնանան», «Լեչչեն» և «Կալյարին»՝ հեռանալով 2022 թվականի դեկտեմբերին։
Հիշեցնենք, որ ակումբն այսօր՝ փետրվարի 11-ին, պաշտոնանկ է արել Ֆիլիպո Ինձագիին։ Իտալիայի առաջնության 24 տուրից հետո «Սալերնիտանան» վաստակել է 13 միավոր և այժմ 20-րդ տեղում է։