«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն ապաքինվել է մեջքի վնասվածքից։ Ֆուտբոլիստը պատրաստ է մասնակցել Լա Լիգայի 24-րդ տուրի՝ «Գրանադայի» դեմ հանդիպմանը:
Դարպասապահը մեջքի վնասվածք էր ստացել 2023 թվականի նոյեմբերին՝ Գերմանիայի հավաքականում հանդես գալու ժամանակ։ Դեկտեմբերին նա վիրահատվել էր։
Ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել այսօր՝ փետրվարի 11-ին կայանալիք «Գրանադայի» դեմ հանդիպմանը։
Ընթացիկ մրցաշրջանում Տեր Շտեգենը ակումբի կազմում անցկացրել է 17 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում բաց է թողել 15 գոլ։