«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պատմել է, թե ինչպես է իր թիմին հաջողվել չեզոքացնել Մյունխենի «Բավարիայի» գրոհներըը։ Բունդեսլիգայի 21-րդ տուրում լևերկուզենյան թիմը հաղթել էր 3:0 հաշվով։
«Սանեն և Մուսիալան փորձեցին հարձակվել այն հատվածների վրա, որոնք Քեյնը մաքրում էր: Նա սիրում է դա անել: Մենք շատ լավ որոշումներ ենք կայացրել։ Ֆուտբոլիստները կարողացան զգալ, թե երբ և որտեղ պետք է պրեսինգի դիմել»,- ասել է Ալոնսոն հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։
«Բայերը» 55 միավորով գլխավորում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Բավարիան» 50 միավորով երկրորդ տեղում է: