«Նոան» ավարտել է կատարյան ուսումնամարզական հավաքը, որի շրջանակում անցկացրեցինք 7 ընկերական հանդիպում:
Մրցելով Կատարի Աստղերի լիգան ներկայացնող 5 թիմերի, ինչպես նաև Կատարի երկրորդ լիգայի առաջատար «Ալ-Շահանիայի» հետ՝ հայկական թիմը մնացել է անպարտելի:
«Կարևոր փորձ էր նաև Ռուսաստանի չեմպիոն «Զենիթի» դեմ խաղը, որն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով: Կատարում մեր թիմը գրանցել է 3 հաղթանակ և 4 ոչ-ոքի։ Խփել 8 և բաց թողել 3 գնդակ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Կատարյան հավաքի ընթացքում «Նոայի» կազմը համալրել են բրազիլացի փորձառու պաշտպան Պաբլո Ռենան Դոս Սանթոսն ու Սենեգալի հավաքականի նախկին կիսապաշտպան Ալֆրեդ Նդիայեն։
«Նոայի» մամուլի քարտուղարությունից տեղեկանում ենք, որ առաջիկայում թիմը նոր տրանսֆերներ է նախատեսում։