«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը կիսվել է Լևերկուզենի «Բայերի» հետ Գերմանիայի Բունդեսլիգայի 21-րդ տուրի վերջին հանդիպման մասին, որում մյունխենյան ակումբը պարտվել է 0։3 հաշվով։
«Մենք լավ չէինք տիրում գնդակին: Կարծում եմ, որ առաջին և նույնիսկ երկրորդ խաղակեսում մենք լավ պրեսինգ էինք անում, բայց շատ արագ նրանց տվեցինք գնդակը։ Սա թույլ տվեց «Բայերին» թափ հավաքել:
Վերջում մենք այնքան էլ լավ չէինք անհատական մենապայքարներում․ չկար վերջին փոխանցումը, ուստի տիրելու առումով իսկապես հիասթափեցնող խաղ էր:
Հիմա հինգ միավորով հետ ենք մնում, բայց առջևում դեռ շատ հանդիպումներ կան։ Ցավալի է, մենք այլ արդյունք էինք ուզում, բայց պետք է կենտրոնանանք, առաջին հերթին, Չեմպիոնների լիգայի, իսկ երկրորդը՝ առաջնության հաջորդ խաղի վրա»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Sky Sport Germany-ն։
Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 21-րդ տուրից հետո «Բավարիան» վաստակել է 50 միավոր և երկրորդ տեղում է։ Բունդեսլիգայի նույնքան հանդիպումներից հետո «Բայերը» վաստակել է 55 միավոր և առաջին տեղում է։