«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսը, ով հունվարից վարձավճարով հանդես է գալիս «Վեսթ Հեմում», խոսել է հոգեբանական տեսանկյունից ամենադժվար իրավիճակի մասին, որին բախվել է «քաղաքայինների» կազմում հանդես գալու ժամանակ։
«Ինձ համար ամենադժվար պահն այն էր, երբ 2022 թվականի աշխարհի առաջնությունից հետո Պեպն ասաց, որ ես ավելորդ քաշ ունեմ: Նա ճիշտ էր, բայց դա ասելու տարբեր եղանակներ կան: Պեպը վրդովված էր, որ ես ավելի շուտ չվերադարձա մարզումների։ Գվարդիոլան ցանկանում էր, որ ես սկսեմ մարզվել մրցաշարի ավարտի հաջորդ օրը և մասնացեմ ընկերական խաղերի։ Սակայն այդ մասին ինչ ոչ-ոք չէր ասել, քանի որ եթե ինձ ասեին այդ մասին, ես այդպես էլ կանեի։
Թյուրիմացություն էր, նա շատ հիասթափված էր, որ ես վերադարձա մեկուկես կիլոգրամ ավելորդ քաշով։ Դա մեծ հարված էր իմ ինքնավստահությանը և այն, թե ինչ էի զգում «Սիթիում»: Իմ ընտանիքը նույնպես դժգոհ էր դրանից, հատկապես մայրս»,- Ֆիլիպսի խոսքը մեջբերում է The Sun-ը:
Հիշեցնենք, որ Ֆիլիպսը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Լիդսից» 2022 թվականին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։