Իտալական Ա Սերիայի 24-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցել է «Ռոմայի» հետ և 4։2 հաշվով հաղթանակ տարել։
Հռոմում կայացած հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին հյուրերի կազմում բացել է Ֆրանչեսկո Աչերբին։ Շուրջ 10 րոպե անց Ջանլուկա Մանչինին հավասարեցրել է հաշիվը, իսկ 44-րդ րոպեին Ստեֆան Էլ-Շարավին առաջ է մղել տանտերերին, և թիմերն ընդմիջման են գնացել 2։1 հաշվի պայմաններում։
Երկրորդ կեսի մեկնարկում Մարկուս Տյուրամը դարձյալ հավասարեցրել է հաշիվը, իսկ 56-րդ րոպեին «Ռոմայի» խաղացող Անխելինյոն դարձել է ինքնագոլի հեղինակ՝ հաշիվը դարձնել 2։3 հօգուտ «Ինտերի»։ Ընդ որում, այս դրվագում «գոլային փոխանցման» հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի նախկին ավագը։ 90+3-րդ րոպեին հանդիպման վերջնահաշիվը ձևակերպել է Ալեսանդրո Բաստոնին։
Այս պահին Իտալիայի Ա Սերիայում անցկացրած 24 խաղից հետո Ինտերը 60 միավորով առաջատարն է։ «Ռոման» 38 միավորով հինգերորդ տեղում է: