Մադրիդի «Ռեալը» երկու շաբաթից ակնկալում է թիմի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի վերադարձը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռյուդիգերը ազդրի մկանային վնասվածք է ստացել, ուստի չի կարող օգնել թիմին իսպանական Պրիմերայի 24-րդ տուրի՝ «Ժիրոնայի» հետ այսօր կայանալիք խաղում։
Գերմանացի պաշտպանը Արքայական ակումբում հանդես է գալիս 2022 թվականի ամառից, երբ ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքեց «Չելսիից»։
Իսպանիայի առաջնության 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մադրիդի «Ռեալը»։ Թիմը 23 խաղում վաստակել է 58 միավոր։ «Ժիրոնան» 56 միավորով երկրորդ տեղում է: