Ասիայի գավաթի խաղարկության եզրափակչում Կատարի հավաքականի խաղացող Քաթարի հավաքականի հարձակվող Աքրամ Աֆիֆը, 11-մետրանոցից կատարած հարվածով գոլի հեղինակ դառնալուց հետո, հետաքրքիր կերպ է տոնել խփած գնդակը։
Աքրամը նախ գուլպաների միջից հանել է խաղաքարտերի մի տրցակ: Հետո նա քարտերից մեկը վրա ցույց է տվել իր լուսանկարը, թափահարել է այն ու պատկերը փոխվել է։
Ասիայի գավաթի եզրափակիչում Կատարը 3-1 հաշվով հաղթեց Հորդանանի ընտրանուն։ Հաղթող թիմի կազմում երեք գոլն էլ հեղինակել է հենց Աֆիֆը՝ բոլոր գոլերը խփելով 11-մետրանոցից։