Գերմանիայի Բունդեսլիգայի 21-րդ տուրի «Բայեր» — «Բայեր» հանդիպումը նախատեսված ժամանակից շուրջ 10 րոպե ուշացումով է մեկնարկել՝ մարզադաշտում երկրպագուների պահվածքի պատճառով։ Վերջիններս տարատեսակ առարկաներ են նետել խաղադաշտ, այդ թվում՝ թենիսի գնդակներ։
Հիշեցնենք, որ գերմանացի երկրպագուներն իրենց դժգոհությունն էին հայտնել ուղղված Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիային և այն լուրերին, թե Սաուդյան Արաբիայից ներդրողներ կարող են ներգրավվել։
Այս պահին Գերմանիայի առաջնության առաջատարը «Բայերն» է, որն ունի 52 միավոր, իսկ ամենամոտ հետապնդողը «Բավարիան» է՝ 50 միավոր։