Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունել է «Էվերթոնին» և երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։
Տանտերերը հաղթանակի են հասել նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի դուբլի շնորհիվ: Առաջին գոլը հարձակվողը խփել է 71-րդ րոպեին, իսկ երկրորդը՝ 85-ին։ Հոլանդն աչքի է ընկել Նաթան Ակեի և կիսապաշտպան Քևին Դե Բրույնեի գոլային փոխանցումներից հետո։
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 52 միավոր։ Խոսեպ Գվարդիոլայի թիմը գլխավորել է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: «Էվերթոնը» 19 միավորով 18-րդ տեղում է։