«Սալերնիտանայի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին կարող է հեռացվել իտալական թիմից, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
Ինձագին գլխավորել է իտալական «Սալերնիտանան» 2023 թվականի հոկտեմբերին. նրա գլխավորությամբ թիմը անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ հաղթելով ընդամենը երեք խաղում, չորս անգամ ոչ-ոքի խաղալով և 11 խաղում պարտվելով։ 24 խաղից թիմն իտալական Ա սերիայի մրցաշարային աղյուսակի վերջին՝ 20-րդ տեղում է՝ իր ակտիվում ունենալով 13 միավոր:
Նախկինում 50-ամյա մասնագետը մարզել է «Միլանը», «Վենետիկը», «Բոլոնիան», «Բենևենտոն», «Բրեշիան» և «Ռեգինան»։ Հիշեցնենք, որ «Սալերնիտանան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պայմանագիր է կնքել կենտրոնական պաշտպաններ Ժերոմ Բոատենգի ու Կոստաս Մանոլասի հետ։