Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է թիմի կիսապաշտպան Տոնի Կրոսի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին։
Իտալացի մասնագետը հասկացրել է, որ գերմանացու ապագան Լոս Բլանկոսի ճամբարում կախված է հենց ֆուտբոլիստի որոշումից։
«Միայն նա է որոշում։ Դա մնում է Տոնիին: Նա ճիշտ ժամանակին և լավագույն ձևով որոշում կկայացնի, վստահ եմ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցցանցերում։