«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մտադիր չէ հեռանալ անգլիական թիմից, հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 31-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է նոր պայմանագիր ստորագրել թիմի հետ։
Գործող պայմանգիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականից։ Այս մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։