«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կմնա անգլիական ակումբում։ Այս մասին հայտնում է Sky Sports News-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ դանիացուն կարող է վարձակալել թուրքական «Գալաթասարայը»։ Նշվում էր, որ վարձակալության պայմանագիրը ներառելու է գնման տարբերակ։ Թուրքիայում տրանսֆերային պատուհանը փակվում է փետրվարի 9-ին։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա Քրիստիան Էրիկսենը անցկացրել է 15 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանը Չեմպիոնների լիգայում ունի անցկացրել է 4 խաղ և կատարել 1 գոլային փոխանցում: Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։