Այս ամռանն Անգլիայում կանցկացվի 35-ից բարձր տարեկանների աշխարհի առաջնությունը։ Մրցաշարը կկոչվի EPG Cup:
Մրցաշարին կմասնակցեն Գերմանիայի, Անգլիայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի և Ուրուգվայի հավաքականները։ Թիմի ավագները կլինեն Մեսութ Օզիլը, Սթիվ Մաքմանամանը, Էստեբան Կամբիասոն, Էմերսոնը, Մարկո Մատերացին, Քրիստիան Կարամբյուն, Միչել Սալգադոն և Դիեգո Լուգանոն։
Մրցաշարին նախնական տվյալներով կմասնակցեն Մայքլ Օուենը, Կական, Ռոնալդինյոն, Ռիվալդոն, Ֆաբիո Կանավարոն, Կաֆուն, Ռոբերտո Կառլոսը, Թիերի Անրին և Մարսել Դեսային։
Հանդիպումները կանցկացվեն 11-ը ընդդեմ 11-ի ձևաչափով, սակայն խաղերի տևողությունը 90-ից կկրճատվի 70 րոպե: