«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեն խոսել է մյունխենյան թիմի անգլիացի հարձակվող Հարի Քեյնի մասին։
«Ես կանխատեսում էի առնվազն 20-25 գոլ Հարիի համար, բայց նույնիսկ սա շատ քիչ էր: Ինձ ամենաշատը տպավորում է նրա հարվածելու տեխնիկան: Եթե նրա տեխնիկայի 5 տոկոսն էլ ունենայի, հավանաբար Աշխարհի առաջնությունում 30 գոլ կխփեի:
Նա աներևակայելի ճշգրիտ և հմուտ է, երբ խոսքը վերաբերում է գոլ խփելուն: Ճիշտ այնպես, ինչպես թենիսիստն է անում. այն, ինչ անում է թենիսիստը դաստակով, Հարի Քեյնն անում է ոտքով:
Դարպասապահները չեն կարող կանխատեսել, թե նա որ անկյունը կկատարի հարվածը.․․ Զարմանալի է»,- Կլոզեի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն: