«Բայերը» Գերմանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում սեփական հարկի տակ հաղթեց «Շտուտգարտին»՝ 3-2: Որոշիչ գոլը գրանցվեց 90-րդ րոպեին։
Վերջին ութ հանդիպումներում Լևերկուզենի թիմին հաջողվել է 7 հաղթանակ տոնել։
Այս հաղթանակի շնորհիվ գերմանական ակումբի անպարտելիության շարքը հասավ 30 հանդիպման։ Այս ցուցանիշը ռեկորդային է ակումբի պատմության մեջ։
Հաջորդ հանդիպումը «Բայերը» կանցկացնի շաբաթ օրը՝ փետրվարի 10-ին: Բունդեսլիգայի 21-րդ տուրում Ալոնսոյի թիմը սեփական հարկի տակ կհանդիպի «Բավարիային»։