Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Բայերը» հյուրընկալել էր «Շտուտգարտին»։ Լևերկուզենը ներկայացնող թիմը հաղթեց 3։2 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ։
Առաջին կեսում հյուրերից աչքի ընկավ Վալդեմար Անտոնը։ 50-րդ րոպեին Ռոբերտ Անդրիխը հավասարեցրեց խաղի հաշիվը։ 8 րոպե անց Կրիս Ֆուհրիխը նորից առաջ մղեց «Շտուտգարտին»։
66-րդ րոպեին Ամին Ադլիի գոլի շնորհիվ «Բայերը» նորից հավասարեցրեց խաղի հաշիվը։
90-րդ րոպեին Ջոնաթան Տայի խփած գոլը հաղթանակ պարգևեց «Բայերին»։