«Տոտենհեմի» նորեկ կիսապաշտպան Լուկաս Բերգվալը պատմել է այն մասին, թե ինչպես է որոշել մերժել «Բարսելոնային», որին մեկ քայլ էր բաժանում նրա հետ պայմանագիր կնքելուց։
««Բարսելոնային» ոչ ասելը հեշտ չէր։ Ինձանից որոշ ժամանակ պահանջվեց այս ընտրությունը կատարելու համար, բայց կարծում եմ, որ դա ճիշտ է:
Շանսերը 50/50 էին, բայց ի վերջո ես հասկացա, որ «Տոտենհեմը» ճիշտ քայլ կլինի իմ կարիերայում։ Ես դա ներքուստ զգացի»,- Բերգվալի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։ Սակայն ընդգծվում է, որ Բերգվալը «Տոտենհեմին» կմիանա 2024 թվականի հուլիսի 1-ին։