Իտալացի մասնագետ Ֆաբիո Կանավարոն կարող է գլխավորել «Բարին», հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 50-ամյա իտալացին խոսել է ակումբի սեփականատեր Աուրելիո Դե Լաուրենտիսի հետ և առաջարկել իր թեկնածությունը: Կանավարոն կարող է «Բարին» գլխավորել մինչև մրցաշրջանի ավարտը։
«Բարին» 27 միավորով այժմ 15-րդն է Սերիա B-ի մրցաշարային աղյուսակում: